Արսեն Բաբայան. Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ
Անազատության մեջ գտնվող Արսեն Բաբայանը հայտարարություն է տարածել։ Այն հրապարակել է Analitik-ը։
«Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ։ Տեղեկացված եմ բոլորիդ ջանքերի, խոսքերի, ինչպես նաև՝ ինձ աջակցելու մասին։ Անսահման շնորհակալ եմ բոլորիցդ։ Հպարտ եմ, որ թիկունքիս ունեմ այսքան մեծ աջակցություն։
Վստահեցնում եմ, որ չեմ կատարել այնպիս արարք, ինչի համար հնարավոր կլինի ինձ ենթարկել պատասխանատվության՝ օրինական կարգով։
Իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումը հենց առաջին քայլից ամբողջությամբ ապօրինի է։ Այդ մասին կխոսեն փաստաբանները։ Միայն նշեմ, որ քննիչը նույնիսկ թույլ չտվեց, որ ձերբակալմանս օրինականությունը քննող դատարանի նիստին ներկա լինեմ։
Բոլորիդ խնդրում եմ ինձ համար հանգիստ լինել։ Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր չեն լռել և հրապարակային իրենց աջակցությունն են հայտնել ինձ և քննադատել են իմ նկատմամբ իրականացվող խայտառակ ապօրինությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Լուսինե Սահակյան. Արսեն Բաբայանի դատավարությունը քաղաքական է
- Արսեն Բաբայանը կալանավորվեց
- Ակցիա. «Պահանջում եմ ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին»
- Արսեն Բաբայանի ազատության հարցով դատական ակտի հրապարակումը կլինի վաղը. Ռուբեն Մելիքյան
- «Քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է». Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի դեմ հարուցված քրգործի մասին
- Փաստաբան. Համոզված չեմ, որ դատարանը Բաբայանին կալանավորելու որոշում կկայացնի
- Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան