ՀԾԿՀ նախագահ. Հունվարի 1-ին չենք կարող գազի սակագնի նոր գին ունենալ
2020 թվականի հունվարի 1-ին գազի սակագնի նոր գին հնարավոր չէ ունենալ,-բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նա նշեց, որ գազի սակագնի փոփոխության հայտը ներկայացնելուց հետո Հանրային ծառայությունների կարգավարող հանձնաժողովն ունի 80 աշխատանքային օր հայտը նայելու համար: Որոշումն ընդունելուց հետո նոր սակագինը ուժի մեջ է մտնում 30 օր հետո:
Հարցին, ասինքն, մինչև տարեվերջ ամեն դեպքում նաև այս պատճառով, հնարավոր չէ՞ գազի գնի բարձրացման մասին խոսել, նա պատասխանեց. «Կախված է, թե ինչ պայմանավորվածություններ կունենանք: Համենայնդեպս, մենք այսօր բանակցում ենք ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար, խոսքը 5-10 տարի ժամկետի մասին է: Եթե պետք է ուղղակի գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրության արդյունքում: Քանի որ արդեն նոյեմբերն է, ամեն դեպքում հունվարի 1-ին չենք կարող նոր գին ունենալ»:
Հարակից հրապարակումներ`
- Փոխվարչապետը վստահ է՝ հունվարի 1-ից գազի սակագինը չի բարձրանա
- «Փաստ». Գազի գինը թանկանալու է, հարցն այն է, թե որքան
- Հուսով ենք, որ գազի գինը չի բարձրանա. Մհեր Գրիգորյան