Լուսինե Սահակյան. Բողոքարկելու ենք Բաբայանին կալանավորելու որոշումը
«Դատարանը պետք է Արսեն Բաբայանի ձերբակալության իրավաչափության հարցը քններ 24 ժամվա ընթացքում, ինչը չարվեց։ Բաբայանն այնքան պահվեց անազատության մեջ, մինչև դատարանը կալանավորման որոշում կայացրեց»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Փաստաբանը նկատեց՝ նրանք վախեցան, որ նույնիսկ մի քանի ժամով Բաբայանը կարող է գտնվել ազատության մեջ, ապօրինություն են կատարել ու նույն նիստում քննել ձերբակալման իրավաչափության ու կալանքի միջնորդության հարցը։
Նա պնդում է, գործի նյութերում չկա որևէ ցուցմունք, որևէ խոսք, որը կհիմնավորի Բաբայանին առաջադրված մեղադրանքը։
«Գոնե ձևականորեն մեկին կամ երկուսին պարտադրեին մի ցուցմունք գրել։ Չկա մի ցուցմունք , որը կհիմնավորի մեղադրանքը»,-նկատեց նա։
Պաշտպանն ընդգծեց, փոխարենը կան այնպիսի ցուցմունքներ, որոնք հիմնավորում են՝ որևէ խախտում չի եղել, ժամանակագրության որևէ փոփոխություն չի եղել։ Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել իրենց պաշտպանյալին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը։
«Եվ քանի որ հույս չունենք, որ վերաքննիչ դատարանում թույլ կտան՝ այս գործը համկարգիչը մակագրի այն դատավորին, որը կարող է անկախ լինել, հետևաբար մենք մինչև վերջ ենք գնալու և դիմելու ենք Եվրոպական դատարան»,-ասաց Լ. Սահակյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան