«Հրապարակ». «Դա ի՞նչ վերաբերմունք է սահմանի վրա կանգնած սպայի նկատմամբ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Զինվորականներին ապրիլյան պատերազմի հանձնաժողով կանչելու, հարցաքննելու մասին լուրերը հակազդեցություն են առաջացրել զինվորականների շրջանում, այդ թվում և արցախյան առաջնագծում ծառայող սպայակազմի մոտ։
«Եթե ամեն սպայի վրա էս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը կասկածում են, ինչո՞ւ են սահմանը մեզ վստահել. մեզ համար վիրավորական է այդ մոտեցումը։ Փաստաբանի հետ խորհրդակցելու ենք, ու եթե պարզվի, որ պարտադիր է մեր ներկայանալը, «ռապըրտ» ենք գրելու՝ դուրս գանք։ Թող Նիկոլն իր քայլածներին բերի էստեղ՝ ծառայեն։ Հիմա արդեն սաղիս հետ կապի են դուրս գալիս, փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել, Սեյրան Օհանյանն էս ա ասել, էն ա արել։ Ուզում են մի բան պոկեն, մի բան ընենց չասես, որ «փաստ» ունենան։ Դա ի՞նչ վերաբերմունք է սահմանի վրա կանգնած սպայի նկատմամբ»,- ասաց սահմանին կանգնած բարձրաստիճան զինվորականը։
«Վիրավորական է՝ պիտի գնաս-նստես էդ սաստավի առաջ, իսկ ովքե՞ր են հանձնաժողովում` բանակում չծառայած, զինվորական գործին չտիրապետող, ռազմական գործողություններից անտեղյակ, էլ չենք խոսում հարցերի պրիմիտիվության մասին։ Եթե հրամանատարությունը դեմ չլինի, մտադրություն ունենք ստորագրահավաք սկսել` ընդդեմ ապրիլյանի հանձնաժողովի»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում