Սամվել Կարապետյանը՝ նոր իշխանության հետ համագործակցության մասին
«Նոր իշխանությունների հետ աշխատում ենք, աշխատանքային համագործակցություն է»,- Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությունից հետո ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողների՝ Հայաստանի նոր իշխանությունների հետ համագործակցության մասին հարցերին:
Նա նշեց, որ նոր նախագծեր էլ են անելու: Հարցին, թե առաջիկայում ի՞նչ ներդրումների մասին կարող է խոսք գնալ, Ս. Կարապետյանն ասաց, որ հերթով կիմանան:
Գործարարի խոսքով, տնտեսական հեղափոխությունը սկզբնական փուլում է:
Հարակից հրապարակումներ`
- ՀԾԿՀ նախագահ. Հունվարի 1-ին չենք կարող գազի սակագնի նոր գին ունենալ
- «Հաղթանակ» ենթակայանի բացմանը մասնակցում էին Սամվել Կարապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Նիկոլ Փաշինյանը