Դիկտատոր Ֆրանկոյի մնացորդներն արտաշիրիմել են
Իսպանիայում արտաշիրիմել են դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի մնացորդները, որոնք թաղված էին Մադրիդի մոտ գտնվող «Ընկածների հովիտը» պետական հուշահամալիրի դամաբարանում: Եվրանյուզի հաղորդամբ, ուղղաթիռով մնացորդները հասցվել են Էլ-Պարդո-Մինգորուբիո, որտեղ էլ կայացել է թաղման արարողությունը, թույլ է տրվել մասնակցել Ֆրանկոյի 22 հարազատների:
Նշվում է, որ Ֆրանկոյի մնացորդների տեղափոխումը կառավարության համար կարժենա մոտ 63 հազար եվրո։
Ֆրանկոն ղեկավարել է Իսպանիան 1939-1975 թվականներին: Համալիրը, որտեղ թաղված էր դիկտարորը, սկսել են կառուցել 1940 թվականին հենց նրա հրամանով որպես քաղաքացիական պատերազմի ժամանակ զոհվածներին նվիրված հուշահամալիր: Իսպանայի դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոն թաղվել էր այնտեղ 1975թ.-ին