ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 96-րդն է: ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո Հայաստանի գլխավոր թիմը նահանջել է 3 աստիճանով։ Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական ընտրանին հաջորդաբար հանդիպել է Լիխտենշտեյնի (1-1) և Ֆինլանդիայի (0-3) հավաքականներին։
Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են հարևան Ֆրանսիան, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը։ Ընտրական J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր դիրքում Իտալիայի ընտրանին է (15)։
1․ Բելգիա
2․ Ֆրանսիա
3․ Բրազիլիա
4․ Անգլիա
5․ Ուրուգվայ
6․ Պորտուգալիա
7․ Խորվաթիա
8․ Իսպանիա
9․ Արգենտինա
10․ Կոլումբիա
--
90․ Վրաստան
94․ Ղրղզստան
99․ Հայաստան
104․ Էստոնիա
116․ Տաջիկստան
121․ Ղազախստան
132․ Լիտվա
133․ Թուրքմենստան
141․ Լատվիա
175․ Մոլդովա
181․ Լիխտենշտեյն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան