Beeline ստարտափ ինկուբատորի 5-րդ շրջափուլի ռեզիդենտները ներդրում և մրցանակներ են ստացել
Beeline ստարտափ ինկուբատորի թիմն արդեն սկսել է ակտիվ աշխատանքները 5-րդ շրջափուլի 5 ռեզիդենտ ստարտափների հետ: Ինտենսիվ դասընթացների, թեմատիկ հանդիպումների և անհատական աշխատանքների շնորհիվ ռեզիդենտ ստարտափներն արդեն իսկ ունեն զգալի հաջողություններ։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են որ Խոշոր ձեռքբերումներից առաջինը հոկտեմբերի 2-ին Forge Fiction ստարտափում համատեղ ներդրումն էր, որը կատարեցին Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (Business Angel Network of Armenia - BANA), SmartGateVC վենչուրային ֆոնդը և Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (Science and Technology Angel Network - STAN)։
Երկրորդ զգալի հաջողությունը գրանցվեց «WCIT 2019»-ի շրջանակում։ ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երևանում անցկացվող «Lightning Rounds» ստարտափ մրցույթի ընթացքում 6 հաղթողներից 2-ը 5-րդ շրջափուլի ռեզիդենտ ստարտափներն էին։ Ժյուրիի գնահատականների արդյունքում 3 առաջին հորիզոնականներից մեկը գրավեց ForgeFiction-ը՝ $25.000 մրցանակով, իսկ 3 երկրորդ տեղերից մեկը՝ GebeCert-ը $10.000 մրցանակով։ Հաղթող թիմերի համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել էր «Armenian Tech Community Prize» մրցանակը։
«Մեր ինկուբատորի համար ծայրահեղ կարևոր է ոչ միայն մասնակիցներին գիտելիքներ ու հմտություններ փոխանցել, այլ ամեն հնարավոր կերպ աջակցել նրանց առաջխաղացմանը: Այդ իսկ պատճառով նման մեծ հաջողություններն այդպիսի հեղինակավոր միջոցառումներին մենք մեր անձնական հաջողությունն ենք համարում: Բնականաբար, մենք շարունակելու ենք մեր թիմերին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսների օգնությամբ նպաստում է ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովելով ստարտափների համար ներդրման հնարավորություն և ելք միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են թեմատիկ հանդիպումներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը նորացված առցանց խանութի վերագործարկման առթիվ նվիրում է անլար ականջակալներ
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացնում են «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը
- Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը
- Ինչի՞ համար Beeline-ը վճարեց 850 մլն. դոլար
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է անցկացրել Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի ուսանողների համար
- Beeline-ի աջակցությամբ 110 դպրոցականներ սովորեցին օգտվել թվային հնարավորություններից
- Beeline-ը 4G ցանց է գործարկել Էջմիածնում
- Beeline-ն ավելացնում է Drive սակագնային փաթեթների ինտերնետի ծավալը մինչև 200ԳԲ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին