Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացվեց
«Ինչպես սպասվում էր Գագիկ Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու մեր միջնորդությունը մերժվեց։ Քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանը բավարարեց»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Փաստաբանն ասաց, իրենց համար որոշումն անսպասելի չէր, դրան առարկայական կարող է անդրադառնալ որոշումը ստանալուց ու հիմքերին ծանոթանալուց հետո։
«Մեր ներկայացրած միջնորդության մեջ նշել էինք ակնհայտ խնդիրներ, որոնք շրջանցելու համար որևէ իրավական հնարավորություն չկար, այսինքն կալանքից ազատելու այնպիսի ուղիղ պահանջներ կային, որ դատարանն անտեսել է։ Ես մեծ սիրով կուզեի տեսնել, թե ինչպես է պատճառաբանել դատարանը, կամ արդյո՞ք պատճառաբանել է, թե չէ»,-ասաց նա։
Փաստաբանն ասաց, որ անպայման բողոքարկելու են դատարանի այս որոշումը։
Հիշեցնենք, այս տարվա օգոստոսի 27-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Խաչատրյանի փաստաբան. Եթե անկեղծ ասեմ, անհնար է, որ դատարանն անաչառ գտնվի
- Փաստաբանական թիմ. Առկա չէ գոնե մեկ ապացույց, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությունը
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված
- Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է
- ՀՔԾ-ում քննվող գործով Գագիկ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին