ՌԴ-ն Սիրիա լրացուցիչ ռազմական նշանակության ստորաբաժանումներ է տեղափոխում
Նոր մարտահրավերների լույսի ներքո, մեկ շաբաթվա ընթացքում ևս ռազմական ոստիկանության 276 անդամ և 33 միավոր ռազմական տեխնիկա կտեղափոխվի Սիրիա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է ՌԴ ՊՆ աղբյուրը:
«Մեկ շաբաթվա ընթացքում ռազմական ոստիկանության 2 գումարտակ կտեղակայվի Սիրիայում», - ասել է գործակալության աղբյուրը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սոչիում Թուրքիայի հետ պայմանավորվածություններ կնքելուց հետո հայտարարել է, որ առայժմ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը կունենա բավարար ուժեր՝ Սիրիայում նախատեսված տարածքքներում պարեության համար, բայց ապագայում անհրաժեշտ կլինի լրացուցիչ սարքավորումներ:
Հիշեցնենք, որ Սիրիայում Թուրիքայի ռազմական գործողության վերաբերյալ հոկտեմբերի 22-ին Սոչիում ստորագրված ռուս-թուրքական հուշագրով նախատեսվում է, որ 150 ժամվա ընթացքում քրդական ինքնապաշտպանական ուժերը Թուրքիայի հետ սահմանից դուրս կբերվեն՝ 30 կմ հեռավորության վրա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան