Լուսինե Սահակյան. Արսեն Բաբայանի դատավարությունը քաղաքական է
Դատարանը պետք է ֆիքսեր, որ Արսեն Բաբայանի նկատմամբ հիմնավոր կասկածը բացակայում է, չպետք է բավարարեր ՀՔԾ-ի ներկայացրած կալանքի միջնորդությունը։ Այս մասին հայտարարեց Արսեն Բաբայանի փաստաբաններից Լուսինե Սահակյանը։
Նրա խոսքով, չնայած կալանավորման հիմք չկար, Բաբայանի պաշտպանական թիմը նաև որպես խափանման միջոց գրավն ընտրելու միջնորդություն էր ներկայացրել։
«Նկատի ունենալով, որ սա քաղաքական դատավարություն է, ու չեմ կարծում, որ նա այն դատավորն է, որ կարող էր անկախ գործել , նաև այլընտրանքային խափանման միջոցի միջնորդություն էինք ներկայացրել»,-ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ այն չի բավարարվել։
Սահակյանն ասաց, նիստին մասնակցում էր նաև Արսեն Բաբայանը։
«Ակնհայտ ապօրինի են այն պրոցեսները, որոնք կատարվում են։ Մեզ համար հասկանալի է, որ հերթական անձը պետք է լինի անազատության մեջ, որպեսզի հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի վրա։ Դատարանը դա ապահովվեց»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ դեռ չեն ծանոթացել որոշման հիմքերին։
Ի դեպ, դատարանը Բաբայանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանը կալանավորվեց
- Ակցիա. «Պահանջում եմ ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին»
- Արսեն Բաբայանի ազատության հարցով դատական ակտի հրապարակումը կլինի վաղը. Ռուբեն Մելիքյան
- «Քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է». Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի դեմ հարուցված քրգործի մասին
- Փաստաբան. Համոզված չեմ, որ դատարանը Բաբայանին կալանավորելու որոշում կկայացնի
- Գոհար Մելոյան. Բավարար հիմքեր կան, որԱրսեն Բաբայանի նկատմամբ վերաբերյալ միջնորդությունը մերժվի
- Գոհար Մելոյան. Փաթեթում Առուշան Հակոբյանի ցուցմունքի բացակայությունը հավաստելու է Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդումը
- Արսեն Բաբայանի գործով դատական նիստ տեղի չունեցավ
- Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին