Արսեն Բաբայանը կալանավորվեց
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու մասին։
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց դատարանի շենքի դիմաց ակցիա իրականացնող «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
«Շնորհակալություն մեր իշխանություններին մեր պահանջը բավարարելու և Արսեն Բաբայանին ապօրինի ազատազրկելու համար, այս փուլում մեր շահերը համընկնում են»,-ասաց Մալյանը՝ ավելացնելով, որ նախաձեռնությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահելու այս հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան