«Հաղթանակ» ենթակայանի բացմանը մասնակցում էին Սամվել Կարապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Նիկոլ Փաշինյանը
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությանը մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀԷՑ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, նույն թաղամասում բնակվող գործարար Սամվել Ալեքսանյանը։ Վարչապետին ուղեկցում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու գործադիր մարմնի այլ անդամներ։
Մասնաճյուղի վերագործարկումը հնարավոր է դարձել Համշխարհային բանկի հետ համագործակցության արդյունքում, տրամադրվել է 14 մլն դոլար։
«Ենթակայանի վերագործարկումը շատ կարևոր նշանակություն ունի Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասի, ինչպես նաև Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի հուսալի էլեկտրամատակարարման համար։ Դրա վերակառուցման արդյունքում բարձրացել է էլեկտրահաղորդման ցանցի հզորությունը, նվազել են սարքավորումների խափանման պատճառոցվ վթարային անջատումները, վթարների վերացման տևողությունը, բարձրացել է էներգոհամակարգի հուսալիությունն ու կայունությունը»,-ասաց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
ՀԲ ներկայացուցիչն էլ ասաց, բարձր են գնահատում Հայաստանի ու բանկի՝ ավելի քան 20-ամյա համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։
Ենթակայանում շրջող Փաշինյանը Սամվել Կարապետյանից հետաքրքրվեց՝ այսինքն սա դեռ բացվա՞ծ չէ, նորբ պիտի բացվի՞։
«Չէ, գործարանը բացված է, սա էլ նոր արտադրություն ենք արտադրությունը»,-ասաց Կարապետյանը։
«Աշխատատեղեր ստեղծվո՞ւմ են»,-հարցրեց Փաշինյանը, ի պատասխան Կարապետյանը գլխի շարժումով դրական պատասխան տվեց։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում