Սևանա լճից ջրառի վերաբերյալ Վարազդատ Կարապետյանի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 8 և ձեռնպահ 37 պատգամավոր։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք նախագծին կքվեարկեն ազատ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հատնեց, որ հնարավոր է այս նախագիծը զուտ սիմվոլիկ բնույթ կրի, իրենք ձեռնպահ կքվեարկեն. «Եթե մեր մտահոգությունները կփարատվեն, հետո քննարկենք կողմ քվեարկելու հարցը»։
Խորհրդարանն այսօր ընդունեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Օրենքի նախագծին դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԼՀԿ ներկայացրած «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։
Հարակից հրապարակումներ`
- Սևանի մակարդակը 6 սմ-ով է բարձր նախորդ տարվանից․ Ջրկոմի նախագահ
- Սևանա լճի մասին Կարապետյանի օրինագիծը տարակուսանք է առաջացնում Գորգիսյանի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին