Անջելինա Ջոլին թույլ չի տալիս աղջկան շփվել Բրեդ Փիթի հետ
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի ընտանիքում կրքերը թեժ են. նրա 13-ամյա դուստրը՝ Շայիլոն, երազում է տեղափոխվել հոր՝ Բրեդ Փիթի մոտ, ինչը մորը սարսափեցնում է:
kulturomania.ru-ն գրում է, որ այժմ Ջոլին երեխաների հետ եվրոպական շրջագայության մեջ է՝ ի աջակցության «Մալեֆիսենտա 2: Խավարի տիրուհին» ֆիլմի: Երկար շրջագայությունը, հավանաբար, հոգնեցրել է աղջկան, և նա պատմել է Լոս Անջելես՝ հոր մոտ վերադառնալու ցանկության մասին:
«Էնջին սարսափել է: Նա նույնիսկ չձևացրեց, որ պատրաստ է քննարկել նման իրադարձության զարգացման հավանականությունը և անհապաղ պատասխանեց՝ «ոչ»»,- ասել են դերասանուհու շրջապատից:
Գաղտնիք չէ, որ երեխան շատ է կապված հոր հետ: Վերջին շրջանում նա հաճախ է խոսել իր ցանկության մասին, ինչի պատճառով ընտանեկան վեճեր են եղել: Վերջին վեճերից մեկի ժամանակ 44-ամյա Ջոլին իբր բղավել է աղջկա վրա՝ ասելով. «Դու այլևս չես տեսնի Բրեդին»:
Ջոլին ու Փիթն ամուսնալուծվել են 2019 թվականին ապրիլին։ Ջոլին փաստաթղթերը ներկայացրել էր դեռ 2016 թ. սեպտեմբերին։ Անջելինան ու Փիթն ունեն 6 երեխա։
Հարակից հրապարակումներ`
- Անջելինա Ջոլին թույլ է տվել Բրեդ Փիթին երեխաներին տանել իր մոտ
- Անջելինա Ջոլին հաշտվել է Բրեդ Փիթի հետ
- Անջելինա Ջոլին կաթվածի մասին լուրերից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ
- Անջելինա Ջոլիի կտակը
- Անջելինա Ջոլին փոխել է ազգանունը
- Անջելինա Ջոլին մտածում է Բրեդ Փիթին վերադարձնելու մասին