
«Ժողովուրդ». ՀՔԾ-ն կքննի ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մի քանի օր է` բուռն քննարկումներ են, թե ինչպես են ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտորոնում:
Ամսաթվերի տարբերությունների մասով, ըստ մեր աղբյուրների, ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել ԱԺ ընդհանուր բաժնի նախկին պետ Ռուզաննա Արզումանյանը, ինչից հետո իրավապահները ԱԺ ընդհանուր բաժնի համակարգիչների, մասնավորապես «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված դիմումների զննություն են կատարել, ստուգել մուտքերն ու ելքերը, այսինքն` փորձել են ստուգել Արզումանյանի ցուցմունքների արժանահավատությունը:
Ըստ մեր լուրերի` ՀՔԾ-ն այս քրգործով հարցաքննել է նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին, ԱԺ ներկայիս աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնատարներից մեկին: Իսկ այսօր, «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, ՀՔԾ-ն կքննի ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում