Քաղաքական 12:20 24/10/2019 Հայաստան

Անհամոզիչ պատասխանը խորացնում է կասկածները. Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խմբից» Մարինե Սուքիասյանը հաղորդագրություն է տարածել. «Վարչապետ Փաշինյանի պատասխանը՝ նախարարների և այլոց վարձատրման գաղտնի որոշման մասին, համոզիչ չէր։ Ակնհայտ է, որ ավելի լավ պատասխան ուղղակի չէին կարողացել գտնել։ Համոզիչ չէր նաև այն պատճառով, որ ավելի վաղ իր խոսնակ՝ Վլ. Կարապետյանը լրիվ այլ մեկնաբանություններ էր տվել։ Չսինքրոնացված աշխատանքն ակներև էր, իսկ դա խոսում է օրվա կուրսով ավելի համոզիչ «կրուտիտ» գտնելու փորձերի մասին։

Սկանդալը կա, և այն շարունակում է ամեն աշխատասենյակում, ամեն շենքում ու խոհանոցում քննարկվել։

Այս պայմաններում անհրաժեշտ են քայլեր, որոնք չանելը խորացնելու է կասկածները։
Նախ՝ անհրաժեշտ է արդեն հիմա փաստաթղթի վրայից հանել գաղտնիության կնիքը, որից հետո իրավական վերլուծություն իրականացնել՝ պարզելու դրա իրավականությունը:
Առաջին. անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի՞ մասին է որոշումը՝ անհատական պարգևավճարների մասի՞ն, պարգևավճարային հիմնադրամի օգտագործման մասի՞ն, պետծառայողներին տրվող դրամական պարգևատրման ընդհանուր մակարդակի մասի՞ն, և այլն:

Եթե այս փաստաթուղթը պարունակում է նորմատիվ բնույթ կրող կարգավորում, ապա այն չէր կարող գաղտնի լինել:

Երկրորդ. անհրաժեշտ է հասկանալ, թե վարչապետն իրավունք ունե՞ր նման որոշում կայացնել, թե՞ ոչ: Ո՞վ է մշակել այս փաստաթուղթը, ինչպիսի՞ իրավական փորձաքննության է ենթարկվել մինչև ստորագրումը:

Երրորդ. անհրաժեշտ է հասկանալ, թե որքանո՞վ է ընդունված որոշումը համապատասխանում Բյուջետային համակարգի մասին օրենքին և 2019թ. բյուջեի մասին օրենքին, որքանո՞վ է ընդունված որոշումը համապատասխանում պետծառայողներին վճարելու մասին օրենքին և հանրային ծառայության մասին օրենքի դրույթներին:

Անհրաժեշտ է տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե որքա՞ն են կազմում լրացուցիչ վճարումները՝ համաձայն այդ որոշման, և բյուջեի ո՞ր հոդվածներից են փակվելու այդ ծախսերը:
Եթե պետական մարմինների, այսպես կոչված, արտաբյուջետային հիմնադրամները կարգավորվում են օրենքով, և ծախսերը կարգավորվում են կառավարության բաց որոշումներով, ապա ինչպիսի՞ լուծում է կառավարությունը գտել այն պարգևավճարային հիմնադրամների համար, որոնք կազմում են աշխատանքի վճարման հիմնադրամի երեսուն տոկոսը: Ո՞վ և ինչպե՞ս է տնօրինում այդ միջոցները՝ նախարարը, վարչապետը, թե՞ կառավարությունը:

Պարգևավճարը պետծառայողի՝ կոնկրետ ժամանակահատվածում կամ կոնկրետ ծրագրի ավարտից հետո կատարած գործունեության անհատական գնահատականն է: Պարգևավճարը չի կարող մշտական լինել: Այս դեպքում սա արդեն հավելավճար է: Նույնիսկ այն դեպքում, երբ քաղծառայողների համար եռամսյակային կամ տարեկան պարգևավճարներ են սահմանվում, օրենքով մշակվում է աշխատողների գործունեության անհատական գնահատման հատուկ համակարգ, և որոշվում է պարգևավճարների չափը:

Մեր ունեցած տվյալներով՝ նախկին կառավարությունների գործունեության ժամանակ, որպես կանոն, նախարարներին և մարզպետներին անհատական պարգևավճարներ չեն հատկացվել, այդ իսկ պատճառով՝ գաղտնի փաստաթղթեր այս հարցով չեն եղել, որպեսզի հղում կատարվի որոշումների կայացման իներցիային: Սա՝ ևս մեկ անհամոզիչ պահ վարչապետի երեկվա խոսքից։ Եթե մենք սխալվում ենք, ապա հրապարակեք նմանատիպ նախկին փաստաթղթերը։
Դարձյալ բաց է մնում երեկվա իմ հարցադրումը.

Այդ գաղտնի որոշման մեջ կա՞ արդյոք վարչապետին և փոխվարչապետերին վերաբերող դրույթներ։ Եթե այո, ապա ի՞նչ գումարների մասին է խոսքը, եթե ոչ, արդյո՞ք դա ենթադրում է, որ այդ անձինք ունեն այլ եկամուտներ և կարիքը չունեն օրինական հավելավճարների։ Հակառակ դեպքում ստացվում է, որ փոխնարարները վարչապետից ավելի մեծ եկամուտ ունեն։ Իսկ սա նոնսենս է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}