«Մոնա Լիզան» չի ընդգրկվել Լուվրում Լեոնարդ դա Վինչիին նվիրված ցուցահանդեսում
Իտալացի հանրահայտ նկարիչ Լեոնարդ դա Վինչիի 500-ամյակին նվիրված ցուցահանդեսում, որը բացվելու է Լուվրում, չի ներկայացվելու նրա ամենահայտնի կտավը՝ «Ջոկոնդան» կամ «Մոնա Լիզան»։ kulturomania.ru-ն, հղում անելով Artnet-ին, գրում է, որ ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել նկարն իր սովորական վայրում, որ նույնպես գտնվում է Լուվրում։
Կազմակերիչները պատմել են, որ որոշել են «Մոնա Լիզան» չներառել ցուցադրությունում գործնական պատճառներով։ Դա Վինչիին նվիված ցուցահանդեսը բացվելու է Նապոլեոն դահլիճում, իսկ այդտեղ կարող է 7000 մարդ օրական այցելել, մինչդեռ «Մոնա Լիզան» դիտելու համար ամեն օր 30 հազար մարդ է այցելում թանգարան։
«Եթե մենք այդ սրահ տեղափոխեինք «Մոնա Լիզան», ուղղակի հնարավոր չէր լինի այցելել ցուցահանդես», -ասում են կազմակերպիչները։
Լեոնարդո Դա Վինչին կտավը ստեղծել է 1503-1505 թվականներին։ Համարվում է, որ նկարում Լիզա Գերադինան է՝ Ֆլորենցիայից մետաքսի առևտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը։
Հարակից հրապարակումներ`
- «Մոնա Լիզան» փչանում է
- «Մոնա Լիզան» վերադարձվել է նախկին տեղը
- «Մոնա Լիզան» ժամանակավոր տեղափոխվում է Լուվրի մեկ այլ դահլիճ
- Ինչու դա Վինչին չի ավարտել «Մոնա Լիզա» կտավը
- Շլությունն օգնել է Լեոնարդո դա Վինչիին նկարել Մոնա Լիզայի ժպիտը
- Իտալուհի քույրերը ներկայացնում են իրենց որպես Մոնա Լիզայի ժառանգներ
- «Մոնա Լիզա»-ն առաջին անգամ կլքի Լուվրը
- «Մոնա Լիզա»-ի ժպիտի գաղտնիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան