Սոչիում ձեռքբերված համաձայնություններն անդրադարձ են ունեցել նաև Սիրիայի հայության անվտանգությանը. Փաշինյան
Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ են ունեցել նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգությանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը և մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,-գրել է Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերացման մասին
- Թուրքիան հայտարարեց Սիրիայում գործողությունների դադարեցման մասին
- Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվեցին Սիրիայի իրավիճակի շուրջ. կնքվեց հուշագիր
- Բազմահազարանոց բողոքի ակցիաներ Լոնդոնում, Փարիզում, Աթենքում՝ ընդդեմ Սիրիայում Թուրքիայի գործողության
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում