Իսպանիայի դիկտատոր Ֆրանկոյի մնացորդներն այսօր հեռացվում են պետական դամբարանից
Իսպանայի դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մնացորդները պետական դամբարանից այսօր տեղափոխվում են, որտեղ Ֆրանկոն թաղվել էր 1975թ.-ին։ Այս մասին գրում է euronews-ը։
Ֆրանկոյի մնացորդների տեղափոխման մասին որոշումը կայացվել էր նախորդ ամիս՝ Իսպանիայի Գերագույն դատարանի կողմից։
Սոցիալիստական կառավարությունը այս քայլը հանգեցրել է ընտանիքի կողմից մի շարք բողոքների ներկայացման, որոնք, սակայն, Գերագույն դատարանը մերժել է:
Մադրիդի մերձակայքում գտնվող «Ընկածների հովիտ» պետական դամբարանից Ֆրանկոյի մնացորդները հանվում են ու կթաղվեն մայրաքաղաքից դուրս գտնվող պետական գերեզմանատանը, որտեղ թաղված է նրա կինը:
Իսպանիայի կառավարությունը վաղուց է ձգտել «Ընկածների հովիտը» վերածել Ֆրանկոյի կողմից սանձազերծված 1936-39 թվականների քաղաքացիական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որի ընթացքում զոհվել է մոտ 500 000 մարդ:
Նշվում է, որ Ֆրանկոյի մնացորդների տեղափոխումը կառավարության համար կարժենա մոտ 63 հազար եվրո։