Օպերայի և բալետի թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում
Նոյեմբերը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հագեցած է առաջնախաղերով և խաղացանկային ներկայացումներով։ Թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 8-ին Կաունասի պետական երգչախումբը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմը»: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Կոնստանտին Օրբելյանը:
Նոյեմբերի 12-ին և 16-ին թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում. կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը Երևանում առաջին անգամ կցուցադրվի մեր թատրոնի արտիստների մասնակցությամբ: Բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը։
Նոյեմբերի 20-ին կներկայացվի Մոցարտի «Կախարդական սրինգը»՝ իտալացի բեմադրիչ Պաոլո Միչիկեի ինքնատիպ բեմադրությունը տեխնիկական ժամանակակից մատուցմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան