«Փաստ». «Կա՛մ դատում ես, կա՛մ դատվում ես». ԲԴԽ-ի պատասխանը դատավոր Ֆարխոյանին
«Փաստ» թերթը գրում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, երեկ որոշում կայացրեց ոչ իրավաչափ ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը: Սակայն, որքան էլ տարօրինակ է, նույն դատարանը միևնույն ժամանակ որոշեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Բաբայանին։ Հարցը քննվել էր նախօրեին, իսկ որոշումը հրապարակվեց երեկ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, դատավոր Ֆարխոյանը բավականին ծանր կացության մեջ է եղել, քանի որ կալանավորման հիմքերը, ըստ էության, բացակայել են:
Մեր աղբյուրների պնդմամբ, նա դիմել է ԲԴԽ, որպեսզի իմանա իր անելիքը: ԲԴԽ-ից «կա՛մ դատում ես, կա՛մ դատվում ես»-ի հանգվույն՝ հստակ ասել են, որ «վարյանտ չունի», կալանքի որոշում պիտի կայացնի: Արդյունքում ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց Բաբայանը կալանավորվել է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։