ՄԱԿ ԱԽ-ի նիստին քննարկվել է Սիրիայում Թուրքիայի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը
ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի «խաղաղության ակունք» ռազմագործողության և Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի թեման: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Բարքին հույս է հայտնել, որ համավատարիմ կմնան Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված հրադադարին և կպաշտպանեն քաղաքացիական անձանց:
Ըստ նրա, եթե հաստատվեն այն տեղեկությունները, որ Թուրքիային աջակցող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները դիտավորյալ թիրախավորել են քաղաքացիական անձանց, ապա այդ դեպքերը կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն:
Թեմայի շուրջ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրօղլուն ասել է. «Պետք է հետաքննվի միջազգային իրավունքի ցանկացած խախտում և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Սինիրօղլուն ակնարկել է, որ դրա մեջ պետք է ընգրկվեն նաև ամերիկացի և իրենց մյուս դաշնակիցների կազմակերպած ռազմական գործողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան