ՆԱՏՕ-ն քննարկել է Սիրիայում ստեղծված ճգնաժամը՝ առանց Թուրքիային մեղադրանքներ առաջադրելու
Բրյուսելում նախօրեին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների առաջին հանդիպումը՝ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի դեմ թուրքական ռազմական գործողությունների սկսվելուց հետո: Փորձագետների կարծիքով, դաշինքը չի կարող կորցնել ռազմավարական դաշնակցին` նրան մեղադրանքներ առաջադրելով։ Նշվում է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է, որ այս անգամ հավատարիմ դաշնակիցը՝ Թուրքիան, կարող է դիմել Ռուսաստանին: Այս մասին գրում է euronews-ը։
«Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի շուրջ ՆԱՏՕ-ի առաքելության կոչեր չեն եղել: Ես համոզված եմ, որ մենք պետք է ջանք գործադրենք քաղաքական գործընթացին աջակցելու համար: ՆԱՏՕ-ն նաև աջակցում է ՄԱԿ-ի ջանքերին՝ սիրիական ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրեթ Կրամպ-Կարրենբաուերը պաշտպանել է ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայի հյուսիսում միջազգային պաշտպանական գոտի ստեղծելու գաղափարը, սակայն նախագահներ Էրդողանի և Պուտինի միջև Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է խանգարել այս նախաձեռնությանը:
Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսն էլ ասել է, որ իրենք դեմ չեն միջազգային գոտուն, սակայն այս պահի դրությամբ որոշակի իրավիճակ է ստեղծվել տեղում՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում Անկարան համաձայնեց սահմանափակել իր ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն Սիրիա լրացուցիչ ռազմական նշանակության ստորաբաժանումներ է տեղափոխում
- Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվեցին Սիրիայի իրավիճակի շուրջ. կնքվեց հուշագիր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան