Շանթ Սարգսյանը՝ աշխարհի Մ-20 փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր
Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Հնդկաստանում տեղի ունեցած շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում դարձել է փոխչեմպիոն, իսկ Արամ Հակոբյանը գրավել է երրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀՕԱԿ-ը:
Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր, իսկ Արամ Հակոբյանը՝ 8 միավոր:
Ոսկե մեդալ նվաճած ուկրաինացի Եվգենի Շտեմբուլիակը հավաքել է 9 միավոր:
Կանանց մրցաշարում հանդես եկած Մարիամ Ավետիսյանը 11 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 23-րդ տեղը: Ավետիսյանը նաև լրացրել է կանանց միջազգային վարպետի նորմա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Շանթ Սարգսյանն արծաթե մեդալի էր արժանացել նաև աշխարհի Մ-18 առաջնությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան