ԵԱ. Հայաստանի թիմերի մեկնարկը
Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:
Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով հաղթել է Նորվեգիային: Հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արման Փաշիկյանը, իսկ Հրանտ Մելքումյանը խաղաղ ելքով է ավարտել պարտիան:
Կանանց Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի նկատմամբ։ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը հաղթել են, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել:
Հայաստանի թիմերը հանդես են եկել առանց առաջին համարների՝ Լևոն Արոնյանի և Էլինա Դանիելյանի:
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Խորվաթիայի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը Ֆրանսիան է: