Այսօր նշվում է Արդարադատության եվրոպական օրը
2003 թվականի հունիսի 5-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն՝ Եվրոպական հանձնաժողովի հետ միասին, մշտական ներկայացուցիչների մակարդակով ընդունեց որոշում՝ ունենալ Քաղաքացիական արդարության եվրոպական օր: Այս մասին գրում է ԵԽ կայքը։
Ամեն տարի հոկտեմբերի 25-ին եվրոպական երկրներում երկրներում նշվող Արդարադատության օրը նպատակ ունի արդարադատությունը մերձեցնել մարդկանց, նրանց հնարավորություն ընձեռել սովորել իրենց իրավունքների մասին`պրոցեդուրաների համակարգչային մոդելավորմամբ, ուսանողների, իրավաբանների և հանրության համար տեղեկատվական նստաշրջանների միջոցով, ինչպես նաև դատարաններում բաց դռների օրեր կազմակերպելով:
Եվրախորհուրդն ու Եվրահանձնաժողովն իրենց անդամ պետություններին առաջարկում են տեղեկացնել այս թեմայով կազմակերպված ցանկացած գործունեության մասին: