Շուրա Օհանյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ դատաիրավական համակարգում երկարամյա բեղմնավոր աշխատանքի եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ իրավաբան, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամ Շուրա Օհանյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան