Սա կադրային կորուստ է ոստիկանության համար. Անդրանիկ Քոչարյանը՝ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկության մասին
«Ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն»,- այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե նորմալ է արդյոք, որ մարդուն աշխատանքից ազատում են իր տեսակետի համար՝ նկատի ունենալով փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնից ազատումը։
Պատգամավորի խոսքով՝ քաղաքականության մեջ նրանք անելիք չունեն, պետք է պաշտոնավարեն օրենքով սահմանված իրենց ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում:
«Եթե նրա հայտարարությունն այդպես է գնահատվել, այսինքն՝ քաղաքական ենթատեքստ են գտել դրա մեջ, և որոշումը կայացվել է այդ կոնտեքստում, ես չեմ քննարկում՝ ճիշտ էր, թե սխալ, բնականաբար, որոշումը չպետք է հապաղեր»,- ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը միաժամանակ նշեց, որ ափսոսում է տեղի ունեցածի համար։
«Հովհաննես Քոչարյանն այս ընթացքում մեր հանձնաժողովի հետ շատ արդյունավետ ու բարձր մակարդակով է աշխատել: Ես միշտ ասել եմ, որ ոստիկանությունում ամենաարժեքավորները նման ինտելեկտ կրող մարդիկ են: Ես որևէ բան չեմ կարող ասել, ափսոսում եմ, քանի որ սա կադրային կորուստ է ոստիկանության համար»,- նշեց պատգամավորը։
Նա նաև ասաց, որ նման բարձր դիրք ունեցող ոստիկանը պետք է պատրաստ լինի լրագրողների ցանկացած հարցի և չպետք է ընկնի քաղաքական որևէ շահարկումների մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր կուսակցապետ. «Թուրքիայի քաղաքացու պարտքն է պալատական իշխանությունից պաշտպանել ժողովրդավարությունը»
- Հովհաննես Քոչարյանն ազատվեց պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան