Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հաջորդ շաբաթ կքվեարկվի ԱՄՆ Կոնգրեսում
«Հաջորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի կունենա պատմական քվեարկություն՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ։ Ամերիկան պետք է խոսի ընդդեմ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, հատկապես, որ Թուրքիան սպառնում է Հյուսիսային Սիրիայում նոր էթնիկ մաքրման արշավով»,-այս մասին թվիթերում գրել է կոնգրեսական, բանաձևի հեղինակ Ֆրենք Փալոնը։
Փալոնի հետ միասին՝ բանաձևի հեղինակներն են նաև Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Փիթեր Քինգը և Ջեքի Սփիերը, որոնց տարած հայտարարության մեջ ասվում է, որ ցեղասպանության ճանաչման ասին քվեարկությունը նախատեսված է հաջորդ շաբաթ։
Next week, the House of Representatives will take a historic vote to officially recognize the #ArmenianGenocide. America must speak up in opposition to crimes against humanity, especially as Turkey threatens a new ethnic cleansing campaign in Northern Syria. pic.twitter.com/3URnszIAzt
— Rep. Frank Pallone (@FrankPallone) October 24, 2019
«Որպես Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարներ՝ մենք ուրախ ենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու հիշատակող թիվ 296 բանաձևը հաջորդ շաբաթ կդրվի քվեարկության: 1915-1923թթ.-ների ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությունը, որի հետևանքով սպանվել են 1,5 միլիոն հայեր, ինչպես նաև շատ այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, իրական ժամանակում ականատես են եղել ամերիկյան դիվանագետները, որն ապացուցված է նաև պատմական փաստաթղթերով»:
Նշվում է, որ մեծ թվով ամերիկացներ անտեղյակ են 20-րդ դարասկզբին տեղի ունեցած առաջին ցեղասպանությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից առաջնորդված այն հսկայական մարդասիրական օգնությանը, որ անհամար կյանքեր է փրկել:
«Այժմ, երբ Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարձակում է իրականացրել, որի հետևանքով սպանվեցին հարյուրավոր ու տեղահանվեցին հարյուր հազարավորներ մարդիկ, առավել կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատը պարզ և ուղիղ խոսք հնչեցնի մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին՝ անկախ հանգամանքից դա տեղի է ունեցել մեկ դար առաջ, թե մեր օրերում: Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների տան բոլոր անդամները կարող են ցեղասպանության պատմական փաստի մասին հստակ արտահայտվել՝ միանալով Միացյալ Նահանգների 49 նահանգներին և մեր մերձավոր դաշնակիցներին, որոնք արդեն իսկ կատարել են այս կարևոր քայլը»,-ասվում է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին