Անդրանիկ Քոչարյանը պատրաստ չէ Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի և Նաիրի Հունանյանի հանդիպմանը՝ նշեց, որ այդ մասին իմացել է պատգամավորի գրառումից և ինչպես վերջինս է նշել՝ 20 տարվա մեջ սա առաջին հանդիպումն է, որ տեղի է ունենում Հունանյանի հետ։
«Իմացա, որ հանդիպումը տևել է երկու ժամ և քննարկել են բազմաթիվ հարցեր։ Եթե Արման Բաբաջանյանը նպատակահարմար գտնի, ապա նա այդ հանդիպման մասին տեղեկատվություն կներկայացնի։ Բայց հանդիպումը, կարծում եմ, կարևոր էր այն առումով, որ 20 տարի հետո մեր երկրի քաղաքական ընթացքը կրակահերթերի միջոցով շրջած անձնավորությունն ունի իրավական հնարավորություն վաղաժամ ազատ արձակվելու, պետությունն էլ ունի ընթացակարգ, թե այդ ցանկությունն իրավական ճանապարհով ինչպես պետք է իրացվի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ կա տեսակետ, որ հասարակությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ։ «Այնպես, ինչպես ես պատրաստ չեմ, քանի դեռ Նաիրի Հունանյանը չի համագործակցել նախաքննական մարմնի հետ, որը կասեցված կարգավիճակ ունի, այսինքն՝ կարճված է կազմակերպիչների մասով գործը»,- նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Արման Բաբաջանյանը երկու ժամ առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ
- Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան