Իջևանի անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության անտառածածկ տարածքում երեկ բռնկված հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ աշխատանքները տևել են մինչև ժամը 22:25-ը, սակայն մթության և բարդ ռելիեֆի պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղի 9 աշխատակից:
Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը (մոտ 1 կմ) շարունակել են ոտքով: