Լավրովը գալիս է Երևան. կստորագրվի փաստաթուղթ՝ ռուսների մուտքը ԱՄՆ ֆինանսավորմամբ ստեղծված լաբորատորիաներ երաշխավորելու համար
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան, որի շրջանակներում կստորագրվի մի փաստաթուղթ, որը երաշխավորում է Ռուսաստանի Դաշնության մասնագետների մուտքը, այդ թվում զինվորականների, Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված կենսաբանական լաբորատորիա: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։
Նշվում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգներին՝ Ռուսաստանի սահմաններում «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար և խոստացել է ապահովել, որ հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունն իր համար դառնա բաց:
Ռուսական և հայկական կողմերի բանակցային գործընթացին ծանոթ «Կոմերսանտ»-ի աղբյուրները պատմել են հուշագրի վրա աշխատանքի ավարտի մասին, որը երաշխավորում է ռուս մասնագետների մուտքը ՀՀ կենսաբանական լաբորատորիաներ: Ըստ նրանց, փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 10-11-ին՝ Լավրովի Երևան այցի ընթացքում:
Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և անցնում է միջգերատեսչական համաձայնեցում: Նա բացատրել է, որ հուշագիրը նախատեսում է երկու երկրների միջև համագործակցություն կենսաբժշկական ոլորտում: Բիոլաբորատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետները:
Նշվում է, որ ԱՄՆ փողերով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում
- ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված
- ԱԳՆ խոսնակ. Հայաստանի տարածքում որևէ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան