Լուվրի թանգարանի կայքը «պայթել» է Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսի պատճառով
Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի առաջին օրը այցելել ցանկացողներն ուղղակի «պայթեցրել» են Լուվրի թանգարանի կայքը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Le Figaro-ին։
Նշվում է, որ ցուցահանդես այցելելու համար Լուվրի տոմսարկղից տոմս գնելն անհնար է եղել, ուստի անհրաժեշտ էր առցանց հարթակում նախապես վճարել: Դա կարողացել են անել ավելի քան 260 հազար մարդ: Սակայն ցուցահանդեսի բացման օրը կայքում այցի ժամանակն ընտրելիս կարելի էր տեսնել հետևյալ գրությունը՝ «Սպասողների թիվը սովորականից ավելին է: Ձեր հարցումը կկատարենք առաջին իսկ հնարավորության դեպքում»:
Նույն իրավիճակը եղել է նաև հունիսի 18-ին, երբ սկսվել էր տոմսերի նախնական վաճառքը։
Նշվում է նաև, որ մինչև նոյեմբերի 6-ը բոլոր տոմսերը վաճառված են։
Ենթադրվում է՝ ցուցահանդեսին, որին կներկայացվի Դա Վինչիի 162 ստեղծագործություն և որի նախապատրաստական աշխատանքը տևել է 10 տարի, օրական կայցելի 5-6 հազար մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում