Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի Մ-23 չեմպիոն դարձավ ռեկորդով
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանը նվաճել է ոսկե ու բրոնզե մեդալներ:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ (165+210) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 357 կգ (161+196) ու զբաղեցրել երրորդ տեղը: Երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 363 կգ:
Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի Մ-23 ռեկորդ է սահմանել երկամարտում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա