Լույս է տեսել Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի մատենաշարի տասներրորդ հատորը
Հրատարակվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի մատենաշարի տասներրորդ հատորը, որի մեջ նկարագրված ձեռագրերի քանակը 400 է՝ համար 3001-3400:
Մատենադարանից հայտնում են, որ հատորում շարունակվում է «Գէորգեան հաւաքածուի» կամ «Նոր ժողովածուի» ձեռագրերի ներկայացումը, որոնք ընդգրկում են ԺԳ-ԺԹ. դդ.: Հատորում ընդգրկված ձեռագրերը ունեն միջնադարի և նոր ժամանակների գրեթե բոլոր ասպարեզներին վերաբերող նյութեր՝ աստվածաբանական-դավանաբանական-ծիսական և պատմագրական բազմաթիվ երկերի օրինակներ: Հատորը հարուստ է նաև միջնադարյան չափածոյի տարաբնույթ միավորներով:
Ձեռագրերի առաջին նկարագրություններն արել են՝ Արամ Դիլանյան, Արփենիկ Ղազարոսյան, Թամար Մինասյան, Մարթա Արաբյան, Մարո Մուրադյան, Հասմիկ Բադալյան, Շահե քհյ. Հայրապետյան, Նարինե Վարդանյան, Վահրամ Չիթունի: Երկրորդ նկարագրություններն արել են՝ Անի Թիլիքյան, Գայանե Խաչատրյան, Գոհար Չատյան, Մարինե Սարգսյան, Տաթևիկ Մանուկյան, Քնար Հարութունյան:
Հատորը լույս է տեսել Գևորգ Տեր-Վարդանյանի խմբագրությամբ, ցանկերը կազմել են՝ Աննա Ղաջոյան, Խաչիկ Հարութունյան, Ներսես Տեր-Վարդանյան, Օվսաննա Խաչատրյան:
Գիրքը հրատարակվել է Սոնա Բերբերյանի (Ավստրալիա) նյութական օժանդակությամբ:
Հատորի թվային տարբերակը` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը