Ջոնսոնը դիմում է Բրիտանիայի խորհրդարանին՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հավանաբար, ընդունել է պարտությունը՝ հոկտեմբերի 31-ին Բրեքսիթն իրականացնելու գործում, հայտարարելով, որ ցանկանում է, որ դեկտեմբերի 12-ին տեղի ունենան ընդհանուր ընտրություններ: Այս մասին գրում է euronews-ը։
Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու քաոսային վիճակում Ջոնսոնն ասել է, որ թույլ կտա խորհրդարանին ավելի շատ ժամանակում հաստատել Բրեքսիթի գործարքը, եթե այն աջակցի արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Սա 5 շաբաթվա ընթացքում Ջոնսոնի 3-րդ փորձն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։
Ջոնսոնը հայտարարել է, որ իր Բրեքսիթի գործարքի ձգձգումը Համայնքների պալատի միջոցով կարող է «շարունակվել շատ երկար ժամանակ», և որ ԵՄ-ն կարող է երկարաձգել այն ժամկետը, «ինչը ես իրականում ընդհանրապես չեմ ուզում»:
Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը հայտարարել է, որ կսպասի, թե ինչ որոշում կկայացնի ԵՄ-ն այսօր սպասվող Բրեքսիթի երկարաձգման վերաբերյալ, նախքան ասելը, թե ինչպես կարձագանքի դրան:
Նշվում է, որ Ջոնսոնը չի կարող ընտրություններ անցկացնել՝ առանց օրենսդիրների երկու երրորդի հավանության:
Հարակից հրապարակումներ`
- Բորիս Ջոնսոնի Բրեքսիթի հաղթանակն ու պարտությունը
- Բորիս Ջոնսոնը սպառնում է «ջնջել» Բրեքսիթի օրինագիծն ու նոր ընտրություններ անցկացնել