Չախալյան. Մեզ խանգարող դեպքեր են եղել, բայց ուղղորդված
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն արդեն 100 օր է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք է իրականացնում: Նախաձեռնության անդամները լրագրողների հետ հանդիպմանն ասացին, որ ռեկորդ են սահմանել ինչպես ստորագրահավաքի օրերի քանակով, այնպես էլ ստորագրությունների քանակով, գերազանցել է նաև իրենց սպասելիքները:
Համակարգող խորհրդի անդամ Լիա Դալլաքյանը նշեց, որ իրենք շարունակելու են իրենց ստորագրահավաքն այնքան ժամանակ, մինչև կառավարությունը պաշտոնապես չհայտարարի իր բացասական վերաբերմունքն ազգակործան փաստաթղթի վերաբերյալ, մինչև իշխանական համակարգերը վերջապես չբացահայտեն կոնվենցիայի իսկական վտանգները:
«Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խոսքով, հայ ժողովուրդն իմաստուն է, կարողանում է թացը տարբերել չորից, չնայած մանիպուլյացիաներին:
«Մեզ խանգարող դեպքեր են եղել, բայց ուղղորդված: Չի եղել մեկն ապակողմնորոշված, որ գա ու խագարի»,- նշեց նա:
Վ. Չախալյանն ասաց, որ Ստամբուլյան կոնվենցիայի մեջ լուրջ վտանգ է տեսնում ուղղված պետությանը, պետականությանը, 100 օր շարունակ իրենք ստորագրահավաք են իրականացրել, որպեսզի չվավերացվի այն:
«Այսօր, որ այն վավերացված չէ, նաև ի շնորհիվ «Կամքի» և պայքարին միացած բոլոր մարդկանց: Հարյուրավոր աջակիցներ ենք ունեցել»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի
- «Կամք». Հարյուրավոր սադրանքներ են տեղի ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ մեր ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ
- Հակաստամբուլյան «Կամքը» հասավ Էջմիածին
- Հարձակվել են Վահագն Չախալյանի և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա
- «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի
- Քաղաքացիները հնարավորություն ունեն միանալ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին