Ադրբեջանը հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության. Տիգրան Աբրահամյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ չէր արտացոլվել մեզ համար մի քանի կարևոր իրողություն՝ Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձն ու անօդաչու թռչող սարքի կիրառումն առաջնագծում, և պաշտոնական Ստեփանակերտը միջնորդների հետ այս մասին է խոսել նրանց տարածաշրջանային այցի ընթացքում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա՝ Իլհամ Ալիևի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» հայտարարությունը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանը հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության:
«Շատ բարդ է պատկերացնել մի հանգուցալուծում, որը կբավարարի երեք կողմերին, ինչպես առաջարկում է վարչապետ Փաշինյանը, հատկապես որ Ադրբեջանը վերջին շրջանում բավական կոշտացրել է իր դիրքորոշումը՝ որևէ տեղ չթողնելով բանակցությունների համար: Ադրբեջանն ամեն կերպ գործընթացը տանում է արգելակման»,- նշել է Արցախի նախագահի խորհրդականը:
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին