Ջիգարխանյան. Ամեն րոպե ուզում եմ գնալ Հայաստան
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Ֆեյսբուքյան էջում դերասանին այցի մասին հայտնել է Ն.Փաշինյանն ու տեղադրել տեսանյութ։
Վարչապետը հետաքրքրվել է, թե երբ է պատրաստվում Ջիգարխանյանն այցելել Հայաստան։ Դերասանն ասում է. «Տարիներն անցնում են, դու հասկանում ես, որ կարևոր բան է հայրենիքը։ Կարծես թե հեշտ բան է՝ հա, լավ էլի, հայրենիք, բան, հետո հասկանում ես, որ շատ լուրջ, նուրբ բան է։ Ցավոք, սկսում ենք հասկանալ տարիների հետ։ Ամեն րոպե ուզում եմ գնալ Հայաստան»։
Ն. Փաշինյանը նաև տեղեկացնում է, որ հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
Հարակից հրապարակումներ`
- Հանդիսատեսը ծափահարություններով է դիմավորել Արմեն Ջիգարխանյանին
- Արմեն Ջիգարխանյանի թատրոնը՝ դերասանի վիճակի մասին
- Նիկիտա Սիմոնյանը հոսպիտալացվել է
- ՀՖՖ-ն շնորհավորում է Նիկիտա Սիմոնյանին