Քաղաքական 15:07 25/10/2019

Մենք ու մեր գնացքը

Ինչ-որ մի շատ կարևոր բան է խափանվել մեր հանրապետությունում։ Ասես հայտվել ենք խելահեղ արագությամբ զառիվայրից գահավիժող  շարժակազմում։ Ընդ որում, ղեկի մոտ բախտի բերմամբ  հայտնվածները   վարել  չգիտեն;  մոտիկ  գտնվող ստրկամիտների համար  միևնույն է ՝թե ում կծառայեն;  միջին վագոններում  գտնվող ամենամեծ հատվածը անհաղորդ սպասում է, որ ինչ-որ մեկը  կկանգնեցնի վայրէջքը; և միայն ամենից վերջում գտնվողներն են  կոկորդ պատռելով զգուշացնում  անդունդին մոտենալու մասին․․․ Իսկ հեռակառավարման վահանակով ղեկն ուղղորդողները հեռվից հետևում են իրենց պարտադրած ծրագրին՝  հարմար պահին փրկչի կերպարանքով հայտվելու հեռահար պլանով։

Ղեկը վարող արկածախնդիրները հնչեցնում են  կարգախոսներ հանուն Հայաստանի պայծառ ապագայի՝ հանրության աչքին ազգափրկիչներ երևալու համար։  Նաև  պահին համահունչ՝ անընդհատ փոփոխում են  կոչերը։

Վերջին տրենդային կարգախոսներն են ՝ «Իսկ դու ցուցմունք տվե՞լ ես»,  «Իսկ դու  մատնագիր գրե՞լ ես», «Իսկ դու խիղճդ սատկացրե՞լ ես»․․․  Մեծ ողբերգությունը   չէր լինի, եթե դրանք որպես կարգախոս էլ  մնային,  այսինքն՝ չգտնվեին կոչն իրականացնողներ։ Բայց չէ՛, կան խիղճ ու ամոթ կորցրած մատնիչներ, որոնց երակներում  երևի հոսում է   ստալինյան բռնաճնշումներին մատնագրեր մատակարարողների  արյունը։

 Այսօրվա փորձով կարող ենք ենթադրել, որ սիլվա համբարձումյան-արման բաբաջանյանի կարգի   «ազնիվ» գործ տվողների թիկունքում այն ժամանակ ևս ժրաջանորեն  «դոնոսներ» էին  թխում հարյուրավոր անանուններ․ այսինքն ՝ այժմյան  ֆեյքերը,  որոնք  այն ժամանակ չգիտեմ ինչ էին կոչվում։  Բայց որ ժամանակում  ինչ էլ կոչվեն, նույն լպրծուն տեսակն են, ով ծառայամտորեն ենթարկվում է օրվա  իշխանությանը։

Իսկ այս իշխանությունը,  կառավարման ասպարեզում իր լիակատար ապաշնորհությունը  քողարկելու համար, զբաղված է  ուշադրություն շեղող շոուներով․․․ կամ որ ավելի վատ է՝ գիտակցորեն  քանդում է պետականության հիմքերը։ Ուրիշ ինչպե՞ս կոչել պետականակերտ ինստիտուտների  և գործիչների  հետևողական  հեղինակազրկումը։  Բայց քանի որ կազմաքանդիչների ապաշնորհությունն անբուժելի է, հետևապես և  այնքան երևակայություն էլ չունեն, օրինակ, թիրախ-մարդկանց դեմ քրեական գործեր հարուցելիս։ Բանից պարզվում է՝ բոլորն մեղադրյալները սահմանադրական կարգ են տապալել և իշխանություն են յուրացրել։

Զավեշտն այն է, որ այլոց նման մեղադրանք առաջադրողները հենց իրենք են խախտել ՀՀ Սահմանադրությունը, հենց իրենք են իշխանությունը յուրացրել․․․ և հե՛նց այդ պատճառով են թույլ ու խախուտ նրանց դիրքերը։ Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ պաշտոնի և դիրքի տված վաղանցիկ ամենակարողությունն ընդունելով որպես սեփական ուժ՝ պայքարում են  իրական ուժերի դեմ։ Երբեմն անգամ խղճում ես, ինչպես կխղճաս իրենից մի քանի անգամ խոշոր և ուժեղ  բռնցքամարտիկի դեմ կռվելու համար ռինգ նետված թեթևքաշայինին, ով խաբվել է քծնանքին և առաջարկվող վարձատրությանը։

ՀՀ երկրորդ նախագահի դեմ սանձազերծած քաղաքական հաշվեհարդարի 17 ամիսները ցույց տվեցին, որ իշխանությունները դեմ են առել պինդ ապառաժի։ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի, Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի, հիմա նաև Արսեն Բաբայանի, Նարեկ  Մութաֆյանի, Սարգիս Օհանջանյանի   ամրությունը  դարձավ համախմբման  շաղախ՝  իշխանությունների վարած ապագային քաղաքականությունից դժգոհ  ուժերի և մարդկանց համար։   Իսկ ՍԴ-ի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ վայրի արշավը՝ միավորելով  բազմաթիվ իրավաբանների և հասարակական գործիչների, միջայնազգացրեց Հայաստանում կատարվող իրավական «բեսպրեդելը»։

Այնուամենայնիվ, որքան էլ կարևոր լինեն վերջին վագոնից ահազանգողների կամ միջազգային կառույցների դիրքորոշումներն ու արարքները, մեր պետություն-շարժակազմի վայրընթացը կարող են կասեցնել դեկտեմբերյան ընտրություններին չմասնակցած, ուրիշներից փրկություն ակնկալող  կիսաանտարբերների 52 տոկոսը։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի  բնակչության կեսից ավելին։ Իսկ  ինչ կարո՞ղ են  նրանք անել․․․  պետք է միայն գիտակցեն, որ իրենց փրկությունն իրենց իսկ ձեռքերում է։ Պետք է  միայն ստանձնեն մի փոքր պատասխանատվություն, և կողքից նայելու փոխարեն՝ ծանրության կենտրոնը հօգուտ պետության շահերի փոխելով կանգնեցնեն գահավիժումը։  Այդ դեպքում նույնիսկ հեռակառավարողները ոչինչ չեն կարողանա անել։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 

 

 

 

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}