«Հրապարակ». Արման Բաբաջանյանը քաղաքական նոր ուժ ձևավորելու ճանապարհին է
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, մեր տեղեկություններով, քաղաքական նոր ուժ ձևավորելու ճանապարհին է՝ գրասենյակ է փնտրում, մարդկանց հետ է հանդիպում: Ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ նա կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին, որտեղ կտեսնենք նաև իշխանության ներկայացուցիչների։
Հնչում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանի և այլ անուններ: Ռադիկալ ընդդիմություն ստեղծելու գաղափարը և կազմը Նիկոլ Փաշինյանինն են։ Այնպես, ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ձևավորեց ԲՀԿ-ն։
Մեզ հետ զրույցում Վարազդատ Կարապետյանը նշեց, որ ինքը քաղաքական դերակատար չէ և, ըստ ամենայնի, երբևէ կուսակցական չի դառնա. «Թեկուզև պատգամավորը պետք է քաղաքական դերակատար լինի, բայց ես չեմ գտնում, որ քաղաքական կերպար եմ ու երբևէ կդառնամ որևէ կուսակցության անդամ: Քանի որ կարծում եմ՝ քաղաքական ապագան կմերժի կուսակցությունների գոյությունը: Եվ մենք Հայաստանում նոր մշակույթի կերտման մասին պետք է մտածենք: Կա իրավունքի վրա հենված հանրություն, և կա պատասխանատվության վրա հենված պատասխանատվություն, և մենք պետք է գնանք ոչ թե անձնական իրավունքի, այլ պատասխանատվության ճանապարհով»:
Հիշեցնենք․ Արման Բաբաջանյանը դեռևս ամիսներ առաջ մեզ հետ զրույցում հերքել էր ԼՀԿ-ից դուրս գալու մեր տեղեկությունը, սակայն 10 օր անց հայտարարեց ԼՀԿ-ն լքելու մասին, ուստի այս անգամ մեզ անիմաստ թվաց նրանից մեկնաբանություն խնդրելը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան