Մ-20 ԵԱ․ Ծանրորդ Կարեն Ավագյանը՝ ոսկե մեդալակիր
89 կգ քաշային Կարեն Ավագյանը դարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։
Հայ ծանրորդը երկամարտում ցույց է տվել 364 կգ արդյունք (170կգ+194կգ): Ավագյանը պոկում վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալի, իսկ հրում վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր։
Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արա Աղանյանը նույն քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել։ Երկամարտում Աղանյանը ցույց է տվել 358 կգ արդյունք (162կգ+196կգ): Աղանյանը փոքր արծաթ է նվաճել պոկումում վարժությունում, իսկ հրումում՝ ոսկե մեդալ։
Ավելի վաղ Մ-20 տարեկանների պայքարում ոսկե մեդալ էր նվաճել Լիանա Գյուրջյանը (81 կգ), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա