
Ախալցխայում «ԱրՄաթ» լաբորատորիա է բացվում
Նոյեմբերի 1-ին Ջավախքում կկայանա 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությանը: Բացման արարողության ժամանակ իրենց աշխատանքները կներկայացնեն Ջավախքի «ԱրՄաթ» լաբորատորիաների սաները:
«Համայնքում ինժեներական լաբորատորիաների հիմնումը պարզապես արտադպրոցական պարապմունքների հնարավորություն չէ: Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռները կբացի ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը: Ծրագիրը հնարավորություն կտա սովորել ժամանակակից ինժեներիա, ծրագրավորում, ռոբոտաշինություն՝ դպրոցական դասերին զուգահեռ»,-հայտնում են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից:
«Արմաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ:
Ախալցխայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը:
Հարակից հրապարակումներ`
- Դիլիջանում ամփոփվել են «Արմաթ» ամառային տեխնոճամբարի առաջին հոսքի արդյունքները
- «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերի հարցը լուծվեց
- «Արմաթի» սաները Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում
- Արցախի 9-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան գործում է Նորշենում
- Beeline-ը «Արմաթ» լաբորատորիաներին կնվիրաբերի WiFi սարքավորումներ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին