Արսեն Բաբայանի փաստաբան. Բողոքարկելու ենք ոչ միայն կալանքի, այլև տեսակցությունների արգելքի որոշումները
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանն այսօր տեսակցել է իր պաշտպանյալի հետ։
«Զգացողությունը լավ էր, տրամադրությունը` մարտական, ինքը շատ հանգիստ է, ամեն ինչ գիտակցում է, պատրաստ է այս զրկանքների միջով էլ անցնել»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց փաստաբանը։
Հարցին, թե ինչպես է Բաբայանն անձամբ գնահատում իր դեմ իրականացվող այս գործընթացը, Վարոսյանը պատասխանեց. «Այնպես, ինչպես կգնահատի ցանկացած մարդ, որ որևէ հանցանք չկատարելով գտնվում է անազատության մեջ։ Ակնհայտ է, որ այս գործը հարուցվել է որպես Սահմանդրական դատարանը նվաճելու հերթական փորձ։ Ուղղակի իրավական առումով այնքան անհաջող տարբերակ է ընտրվել, որ բնական է, հեռանկար չունի։ Արսեն Բաբայանն էլ այդ գործի շրջանակում պատանդ է»։
Պաշտպանները ստացել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ՀՔԾ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշումը, բողոքարկելու համար տասնօրյա ժամնկետ ունեն։ Փաստաբանները բողոքարկելու են ոչ միայն կալանքի, այլ ՀՔԾ-ի կողմից իր տեսակցությունների վրա արգելք դնելու որոշումը։
«Դա տեսակցությունների անհիմն սահմանափակում է»,-գնահատեց Վարոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն արգելանք է դրել Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա
- «168 Ժամ». երեքշաբթի օրը մեղադրանք է առաջադրվելու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, քանի որ Արսեն Բաբայանին կալանքի տակ պահել չեն կարող
- Պատգամավորները՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
- «Հրապարակ». Արման Բաբաջանյանը քաղաքական նոր ուժ ձևավորելու ճանապարհին է
- Արման Բաբաջանյանը երկու ժամ առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ
- Լուսինե Սահակյան. Բողոքարկելու ենք Բաբայանին կալանավորելու որոշումը
- Արսեն Բաբայան. Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ
- Լուսինե Սահակյան. Արսեն Բաբայանի դատավարությունը քաղաքական է
- Արսեն Բաբայանը կալանավորվեց
- Ակցիա. «Պահանջում եմ ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին»
- Արսեն Բաբայանի ազատության հարցով դատական ակտի հրապարակումը կլինի վաղը. Ռուբեն Մելիքյան
- Փաստաբան. Համոզված չեմ, որ դատարանը Բաբայանին կալանավորելու որոշում կկայացնի
- Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան
- Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան
- Երվանդ Վարոսյան. Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում