Արտգործ նախարարը BBC֊ում. դատարկությունը դիվանագիտության տեղ
«Մի հզոր կայսերական պետության ռադիոկայան որ չի ճանաչում 20֊րդ դարի ամենամեծ ոճիրներից մեկը՝ Հայերի ցեղասպանությունը, քամահրական դասեր է տալիս իր անվտանգության վրա դողացող փոքր ժողովրդին՝ Հայաստանին թե Մոսվայից վազն արեք, մտեք ՆԱՏՕ։
BBC֊ի հարցազրույցը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Եթե նախարարի տեղը մի սեղանի փալաս դրված լիներ, բան չէր փոխվի՝ ոչ մի բառ ցեղասպանության, այն չճանաչելու վտանգների մասին. Ինչպես Վրաստանը մտա՞վ, սադրեցիք դեպի ՆԱՏՕ, բայց ՆԱՏՕ չմտավ, իսկ ճանապարհին բազմաթիվ վրացիներ տնանկ դարձան, թե՞ այս դեպքը մի քիչ այլ է, ոճրագործությունը մերժող ձեր դաշնակցին շանս տրվի երկրորդ ցեղասպանությունը անելու։
Հայաստանի դիվանագիտական դպրոցում սովորեցնում են որ դիվանագիտությունը գաղափարական դատարկությո՞ւնն է, մի՞թե 150տարի շարունակ մեծ կորուսնտեր ու ողբերգություններ ապրած, իսկ այժմ էլ թուրքական տերությունների արանքում իր անվտանգությունը պահող ժողովրդի ներկայացուցիչը այսքան գաղափարզուրկ կարող է լինել։ Փոխանակ մեղադրական շեշտեր բանեցներ ճնշված ժողովուրդների, ազտագրական պայքարի և որպես այդ պայքարների հաջողություն՝ ժողովուրդների ինքնորոշման գաղափարի ճանաչման անունից, հակառակը՝ հեղափոխական նախարարը, կարծես հանցանքի մեջ բռնված փիսիկ էր դարձել կշտամբանքների հեղեղի տակ։
Արտգործնախարար, որ ամբողջ հարցազրույցում չի արտաբերում ինքնորոշում բառը, կարծես երկու ցեղախմբերի անբովանդակ պայքարի կողմերից մեկի բանագնացը լինի։
Այո, մի բան հստակ է ձախողվել է հեղափոխական իշխանության արտաքին քաղաքականությունը։ Բայց արդյո՞ք այս նախարարը հեղափոխության արդյունք է, թե՞ Հայաստանում շարունակվող ազատական գաղափարխոսության, որը չի ընկալում ազգային ազատգրական շարժման էությունը, քանի որ նախկին արտգործանախարարն էլ չէր փայլում գաղափարխոսական ընկալումներով։ Իսկ Զոհրաբյանն էլ, թեև հարցազրույցում ուրանում է նախորդ իշխանություններին, սակայն այն ժամանակ Հայաստանն է ներակայացրել ՄԱԿ֊ում։ Ուրեմն, ահա թե ինչպես է ներկայացրել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է հրպարակախոս Վահան Իշխանյանը։