Ավտոմեքենան գլորվել է ձորը
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի բնակիչ, 1949թ. ծնված Շ. Հ.-ն երեկ վարելով իրեն պատկանող «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան տան դիմացի հատվածից գլորվել է ձորը։
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Ըստ Արցախի Հանրապետության ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի, 2019 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ն ընկած ժամանակահատվածում մարմնական վնասվածքի առաջացմամբ հանրապետության տարածքում արձանագրվել է 10 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 15 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում