Քաղաքական 12:53 26/10/2019 Հայաստան

Քաղաքագետ. Պետք է շնորհակալ լինենք BBC-ի հաղորդավարին, որ օգնեց ճանաչել մեր արտգործնախարարին

BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցից դժգոհ է նաև քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Մնացականյանը նույն հարցազրույցում ասում է, որ ինքը քաղաքական գործիչ է, քանի որ ԱԳ նախարարը ոչ միայն դիվանգիտական, այլև քաղաքական պաշտոն է։ Ակնհայտորեն այնտեղ քաղաքական գործիչ չկար, նա ընդամենը դիվանագետ էր, որը միշտ փորձում էր խուսանավել հարցերից, իսկ հարցերը քաղաքական էին»,-Panorama.am-ի հետ զրույցում իր գնահատականն այսպես է հիմնավորում Դանիելյանը։

Նա պնդում է, նման կարծիք ունեն նաև արտոգրծնախարարության աշխատակիցներից ոմանք, որոնք, բնականաբար չեն կարող բարձրաձայնել։  Ըստ քաղաքագետի, նրանք էլ նշում են, որ Մնացականյանը քաղաքական գործիչ չէ ու քաղաքական հարցերում չի կարողանում կողմնորոշվել, մինչդեռ բանակցությունները և նման հարցազրույցները քաղաքական են։

«Սակայն օբյեկտիվորեն պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարար լինելը չափազանց դժվար գործ է։ Երբ կառավարության ղեկավարն անում է իրարամերժ հայտարարություններ, դրանք ինչ-որ ձև հարթելն անմարդկայնորեն դժվար է, և մարդկայնորեն կարելի է հասկանալ Մնացականյանին։ Բայց այնուամենայնիցվ կան հարցեր, որոնց ինքը պետք  է պատրաստված լիներ»,-ընդգծեց քաղաքագետը։

Նրա խոսքով, օրինակ երբ հաղորդավարը նկատում է՝  Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է բավարարի բոլոր կողմերին, հետո ասում ՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», ապա փակում է  բանակցությունների հնարավարությունը, ապա գոնե այս հարցին Մնացականյանը պետք է  պատրաստված լիներ, պետք է իմանար, որ այդ մասին իրեն շատ են հարցնելու։

«Առաջին հայացքից պատասխանը պարզ է, պետք էր հիշեցնել Ալիևի հայտարարությունները, որ Երևանը, Զանգեզուրը, Սևանը, Սյունիքը Ադրբեջանն է։ Պետք էր ցույց տալ, որ «Արցախը Հայաստանն է»-ն դրանց համապատասխանն է։ Դրա համար շատ խելք պետք չէ ունենալ»,-ասաց նա։

Ստեփան Դանիելյանն այս հարցազրույցից հետո հասկացել է, որ ամենևին էլ լեզվի սայթաքում չեն Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Զոհրաբ Մնացականյանի հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ «Արցախը տարածք է, որտեղ բնակվում են հայերը»։

«Սա շատ «անհասկանալի» ձևակերպում էր»,-նկատեց նա։

Ինչ վերաբերում է աշխարհքաղաքական  մոտեցումների վերաբերյալ հարցերի պատասխաններին, ապա Panorama.am-ի զրուցակցի խոսքով, ընդամենը պետք էր ասել.

«Գնացեք, հարցրեք քրդերին, թե իրենց կողմնորոշումների արդյունքում նրանք հիմա ի՞նչ վիճակում են։ Պետք էր հիշեցնել նաև, որ Հայաստանը Ցեղասպանություն ապրած երկիր է, երբ բոլորը լսում են ու լռում, անգամ Մեծ Բրիտանիան չի ճանաչում Ցեղասպանությունը։ Դրա համար մեզ խելք սովորեցնել պետք չէ, թե ինչպես մեզ պահել»։

Ստեփան Դանիելյանը հարցազրույցում թույլ տված ձախողումներն ու վրիպումները պայմանավորում է նաև Մնացականյանի մարդկային որակներով. «Համարձակ չէ, երևի արժանապատվության հետ կապված խնդիրներ ունի, շատ դեպքերում նա  պետության ներկայացուցիչ է, և տղամարդկային հակադարձումներ են պետք ինչ-որ առումով»։

Քաղաքագետի գնահատմամբ, հաղորդավարը պրոֆեսիոնալ էր, շատ պատրաստված, նրա գործը  պրովոկացիաներ անելն էր, ինչը շատ լավ կատարում էր։

«Մենք պետք է շնորհակալ լինենք հաղորդավարին, որ մեզ օգնեց նման իրավիճակում ճանաչել մեր արտգործնախարարին ու նրա ունակությունները։ Կրկնում եմ՝ առաջինը. նա քաղաքական գործիչ չէ, երկրորդը. կողմնորոշվող չէ տարբեր հարցերի ժամանակ, երրորդը. տնային աշխատանքը չի կատարել, որոշ հարցերի ժամանակ պետք է ունենար հստակ պատասխաններ»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան
«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է,...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։...
Աղբյուր` Panorama.am
15:44
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան»...
Աղբյուր` Panorama.am
15:12
HRW. Հայաստանում արձանագրվել են դեպքեր, երբ ԼԳԲՏ աշակերտները լքել են դպրոցը
Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության հետ: Իր...
Աղբյուր` Panorama.am
15:02
Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա...
Աղբյուր` Panorama.am
14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}