Հոկտեմբերի 31-ին կմեկնարկի հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը
Հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՅՈՒՆԵՍԿՈ-ի հետ համատեղ կայանալիք նախագծի շրջանակներում տեղի կունենա 4 համերգ:
Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նախագիծը կսկսվի խոնարհում-հուշ ենթաբաժնով.կհնչեն Կոմիտասի, ինչպես նաև այս տարի մահացած կոմպոզիտորներ Գագիկ Հովունցի, Ստեփան Շաքարյանի, Յուրի Հարությունյանի ստեղծագործությունները: Սա յուրատեսակ խոնարհում է ու ավանդույթ ՀԿՄ փառատոններում ևս մեկ անգամ հիշելու դեռ վերջերս մեր կողքին ապրող ու ստեղծագործող հայ հեղինակներին: Այդ օրը կհնչեն նաև ՀԿՄ անդամ կոմպոզիտորներ Դավիթ Սաքոյանի, Երվանդ Երկանյանի, Արսեն Հարությունյանի, Արթուր Միտինյանի և Աննա Զաքարյանի ստեղծագործությունները:
Համերգային երեկոյի ժամանակ բեմում կլինեն Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի երաժիշտները՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ: Փառատոնի երկրորդ համերգը կկայանա ՀԲԸՄ համերգասրահում՝ նոյեմբերի 19-ին.կհնչեն Էդուարդ Հայրապետյանի, Արամ Հովհաննիսյանի, Զոհրաբ Փարեմուզյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Մարտին Ուլիխանյանի, Դավիթ Բալասանյանի, Հովհաննես Մանուկյանի ստեղծագործությունները:
2 օր անց՝ նոյեմբերի 21-ին, կամերային երաժշտության տանը կկայանա երգչախմբային համերգ.կհնչեն Կոմիտասի, ինչպես նաև Աննա Ազիզյանի, Արմենուհի Կարապետյանի, Վահրամ Սարգսյանի, Աշոտ Ղազարյանի, Արտաշես Քարտալյանի երգչախմբային ստեղծագործությունները.բեմում կլինի «Արահետ» երգչախումբն (գեղարվեստական ղեկավար՝ Տանյա Մինասյան) ու «Hi music band»-ը (գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան):
Ւսը աղբյուրի, նախագիծը կեզրափակվի դեկտեմբերի 9-ին.Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի կամերային կազմը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, կհնչեցնի Միխայիլ Կոկժաևի, Կարեն Անանյանի, Նարինե Զարիֆյանի, Անահիտ Կոստանյանի և Արփինե Կալինինայի՝ կամերային նվագախմբի համար գրված ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև տարվա հոբելյար կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանի և Սերգեյ Աղաջանյանի ստեղծագործությունները:
Համերգները կմեկնարկեն ժ.19:00-ին.մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան