Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները
Doing Business 2020 ամենամյա զեկույցում, որը չափում է երկրի ընդհանուր մթնոլորտը բիզնեսի իրականացման դյուրինության առումով, Հայաստանի մասով որեւէ անճշտություն չկա: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը։
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել էր, որ Doing Business-ի հրապարակած ցուցանիշում տեխնիկական սխալ են հայտնաբերել։
«Դրա մասին Համաշխարհային բանկի մեր գործընկերներին տեղյակ կպահենք, եթե այդ սխակն ուղղեն, մենք կհայտնվենք աղյուսակի 37-րդ տեղում»,-ասաց Ջավադյանը։
Նրա հայտարարությանը գործադիրի անդամները ծիծաղով արձագանքեցին։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի հրապարակած «Գործարարություն 2020» (Doing Business) զեկույցում Հայաստանը 190 տնտեսությունների շարքում զբաղեցրել է 47-րդ տեղը՝ նախորդ տարվա 41-րդի համեմատ: